Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իսրայելում հայտնաբերվել է Երուսաղեմի մասին եբրայերենով հնագույն հիշատակումը

Իսրայելում հայտնաբերվել է Երուսաղեմի մասին եբրայերենով հնագույն հիշատակումը
10.10.2018 | 11:44

Իսրայելում Երուսաղեմի մասին հնագույն հիշատակումներով եբրայերեն մակագրությամբ քար է հայտնաբերվել: Մասնագետների գնահատմամբ՝ գտածոն պատկանում է մեր թվարկության առաջին դարին: Հոկտեմբերի 10-ից այն կցուցադրվի Իսրայելական թանգարանում` գրում է The Jewish Press-ը:

Մակագրությունը հայտնաբերվել է պեղումների ժամանակ՝ Հերովդես Մեծի ժամանակաշրջանի հռոմեական շինության սյուներից մեկի վրա: Սյան վրա գրված է՝ «Դոդալոսի որդի Հանանիան Երուսաղեմից»: «Որպես Երուսաղեմի բնակիչ ես անչափ ուրախ եմ կարդալ այս մակարգրությունը, որն արվել է 2000 տարի առաջ, հատկապես՝ հիմա, երբ այն հասանելի կլինի յուրաքանչյուր երեխային, քանի որ գրված է նրան հասկանալի լեզվով և ժամանակակից ուղղագրությամբ»,- ընդգծել է թանգարանի տնօրեն Իդո Բրունոն: Հնագետներին չի հաջողվել պարզել, թե ով է եղել Հանանիան, ենթադրվում է, որ նա նկարիչ կամ բրուտ է եղել: Հնագետների խոսքով՝ սա մեր թվարկության սկզբում քարի վրա առաջին մակագրությունն է, որում հիշատակվում է Երուսաղեմի անվանումը:

Դիտվել է՝ 2405

Մեկնաբանություններ